=== ===
Պոլսահայ Քասիմի 106 տարեկան «Ժամանակը» Պոլսահայ գրականագետ Սևան Տէյիրմենճեանի ջանքերով լույս է տեսել Պոլսի հայկական ամենահին և մինչ օրս լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի առաջին խմբագրապետ Միսաք Քոչունյանի (Քասիմ) 1908-1913թթ. տպագրած հոդվածների հավաքածուն:
===
Արա Քոչունյանը՝ թուրքական ներքին զարգացումների մասին Արա Քոչունյանը՝ թուրքական ներքին զարգացումների մասին ՈՒրբաթ, 21 հունիս, 2013 - 18:15 | Սիվիլնեթ Բաժիններ` Istanbul, ապՍտամբուլ, ԹՈՒՐՔԻԱ, ԼՐԱՀՈՍ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐ, ՍԻՎԻԼՆԵԹ Արա Քոչունյանը Պոլսի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Քոչունյան գերդաստանն այս թերթը տպագրում է ավելի քան հարյուր տարի՝ 1908-ից ի վեր: Թուրքական վերջին իրադարձությունները՝ Արա Քոչունյանի մեկնաբանություններով:
===
Իրական առասպել կամ «Ժամանակի» ժամանակը
Ներկա հարափոփոխ աշխարհում քիչ կան թերթեր, առավել ևս օրաթերթեր, որոնք 100 և ավելի տարիներ անընդմեջ հրատարակված լինեն: Այս առումով ևս հայերս հպարտանալու առիթ ունենք. հինգ տարուցավելի է, որ հայկական աշխարհի տարբերանկյուններում նշվում է Կ. Պոլսում 1908-ից լույստեսնող «Ժամանակ» օրաթերթի դարադարձը:Նկատենք, որ այն ոչ միայն հայաշխարհի, այլև Թուրքիո անընդմեջ հրատարակվող ամենահին օրաթերթն է:
Հոբելյանի նշման նման ձևաչափը (հինգ տարի շարունակ) պայմանավորված էր խմբագրակազմի ցանկությամբ. մեկտեղել թերթի 100-ամյա տարեդարձը (2008) և դրա գլխավոր հիմնադիր Միսաք (Քասիմ) Գոչունյանի ծննդյան 150-ամյակը, որը լրանում էր 2013-ին: Արդյունքում Պոլսից սկսած մինչև ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա և, բնականաբար, Հայաստան ձգվեց հոբելյանական միջոցառումների երկար շղթան, որը ներառում էր ցուցահանդեսներ, ասուլիսներ, գիտաժողովներ, համերգներ և այլն:
Այսպես. 2011-ին հայաստանյան «Տիգրան Մեծ» հրատարակչությունը առանձին գրքով լույս ընծայեց Քասիմի «Կրակին մէջէն» ազգային վեպը, 2012-ին Երևանում բացվեց պոլսահայ աշխահահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը, իսկ մի քանի օր առաջ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցած «Ժամանակի» ժամանակը» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ դրվեց այդ շղթայի վերջին օղակը:
Ֆիլմի հեղինակները (Տիգրան Պասկևիչյան և Արա Շիրինյան) փորձ էին արել ընդգրկել անընդգրկելին՝ ժապավենին հանձնելով թերթի մեկդարյա տարեգրության առանցքային դրվագները: Ամեն ինչ սկսվեց Օսմանյան պետության 2-րդ Սահմանադրության հռչակումից՝ 1908-ից հետո, երբ ազատականացավ Թուրքիո ներքին քաղաքական կյանքը՝ պայմաններ ստեղծելով Պոլսում, Իզմիրում և երկրի հայաշատ մյուս քաղաքներում հին թերթերի ու ամսագրերի կողքին նորերի հայտնության: Ասենք, որ նշյալ շրջանում Թուրքիայում լույս էին տեսնում հարյուրից ավելի հայ պարբերականներ: Այսօր այդ բոլորից միայն «Ժամանակն» է եկել-հասել մինչև մեր օրերը՝ վկայելով դրա հիմնադիրներ Միսաք և Սարգիս Գոչունյան եղբայրների տեսլականի հիմնավորության ու հեռահարության և Գոչունյան ընտանիքի պատվախնդրության մասին:
«Քասիմ» գրական անունը կրող ավագ եղբայրը՝ Միսաք Գոչունյանը, հայտնի գրական-հասարակական գործիչ էր մեզանում, որ առաջինը աշխարհաբարի վերածեց Նարեկացու «Մատյանը»: Նա աշխատակցել էր իր շրջանի առաջատար գրեթե բոլոր թերթերին («Հայրենիք», «Նոր դար», «Արևելյան մամուլ»), ապա իր փորձառությունն օգտագործել «Ժամանակը» հիմնելիս: Հիշյալ գերդաստանի արդեն չորրորդ սերունդն է, որ շարունակում է իր պապերի ընտանեկան ավանդույթը՝ սկսած Քասիմի եղբայր Սարգիս Գոչունյանից մինչև նրա թոռ Սարգիս Գոչունյանն ու ծոռ Արա Գոչունյանը, որն օրաթերթի ներկա գլխավոր խմբագիրն է:
Երիտասարդ ժրաջան խմբագրի հետ ծանոթանալու առիթն ընձեռվեց անցած տարեվերջին, երբ դեպքերի բերումով գտնվում էի Պոլսում: Այցելելով «Ժամանակի» նոր խմբագրատուն՝ պատերին տեսա ոչ միայն թերթի խմբագիրների, այլև Մեսրոպ Մաշտոցի, Հակոբ Մեղապարտի և Հարություն քհն. Շմավոնյանի նկարները: Հայ գրի ու գրական մամուլի այդ ռահվիրաների «ներկայությունը» հետապնդում է նրանց սկսած գործին հավատարիմ մնալու, այն շարունակելու և զարգացնելու նպատակ, գուցե և՝ երդում: Հարկ է խոստովանել, որ «Ժամանակի» ողջ խմբագրակազմին էապես հաջողվում է համընթաց գնալ ժամանակին՝ ապահովելով մերօրյա ընթերցողներին լիարժեք լրատվությամբ և քննական-վերլուծական ուշագրավ հոդվածներով:
Հայ լրագրության նահապետի՝ «Բազմավէպի» նման, այն ևս սկզբից ևեթ իր տեսադաշտում պահեց հասարակության բոլոր շերտերի կյանքը՝ անդրադառնալով նրանց հոգսերին ու ուրախություններին: Պատահական չէ, որ թերթը մինչ օրս հպարտությամբ է կրում «Ժողովրդական օրաթերթ» կոչումը:
Հիշեցնենք, որ անցած տասնամյակներին «Ժամանակին» աշխատակցել են Գրիգոր Զոհրապն ու Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանն ու Երվանդ Օտյանը, Լևոն Զավեն Սյուրմելյանն ու Զահրատը: Վերջինս իր առաջին քերթվածները հենց այս թերթում է տպագրել, իսկ 1915-ի մեծ զուլումից մազապուրծ նշանավոր գրող Երվանդ Օտյանը չորսամյա տարագրությունից Պոլիս վերադառնալով՝ քայլերն առաջինն ուղղում է այս թերթի խմբագրատուն: Վերջինս եղել և այսօր ևս մնում է ժամադրավայր պոլսահայ մտավորականության և աշխարհի տարբեր կողմերից այդ քաղաք այցելած հայորդիների համար: Այդտեղ էջ առ էջ հյուսվել է պոլսահայ համայնքի հարյուրամյա հավաստի պատմությունը՝ ընդգրկելով հայության այդ հատվածի ճշմարիտ դիմապատկերը:
Ո՞րն է, ի վերջո, «Ժամանակի» երկարակեցության գաղտնիքը: Անշուշտ, շատ են դրա բաղադրիչները: Նախ՝ հավատարմությունը որդեգրած առաքելությանը, որի հավաստումն է թերթի առաջին խմբագրականի հետևյալ տողերը. «Թերթին ուղղութիւնն է զարգացնել անհատականութիւնը, անձերը բարձրացնել, ինքնօգնութեան ոգին ներշնչել և այսպէսով նիւթապէս և բարոյապէս բարձր մակարդակի վրայ կանգնած համայնք մը ունենալու բախտին արժանանալ»: Ապա՝ հայապահպանությանն ուղղված թերթի ընդգծված միտումը, որն առկա է յուրաքանչյուր հոդվածում ու տողում: Շատ կարևոր են նաև հավասարակշռված կեցվածքը քաղաքական վայրիվերումներին, հայրենակենտրոն մտածողությունն ու անվերապահ փարումը հայ հոգևոր-կրոնական ավանդույթներին: Ընթերցողի սիրտը գրավելուն ուղղված ջանքերից պիտի նշել նաև գրական ստեղծագործությունների հաջորդաբար տպագրությունը թերթոնների տեսքով, որի առաջին նմուշը տվեց ինքը՝ Միսաք Գոչունյանը: Վերոհիշյալ «Կրակին մէջէն» վեպը սկսեց հրատարակվել թերթի առաջին իսկ համարից՝ 1908-ի հոկտեմբերից մինչև 1909-ի մարտ:
Այդ օրերից 100 և ավելի տարիներ են անցել և «Ժամանակի» ժամանակը դեռ չի անցել: Շնորհիվ մի խումբ նվիրյալների տոկուն ջանքերի և արդյունաշատ գործունեության այն այսօր ևս մնում է հայության և հայկականության պահպանության դիրքերում: Ավելորդ է ասել, թե սփյուռքի պայմաններում անհատական ջանքերով հրատարակվող թերթն ի՜նչ տքնանք ու զոհողություններ է պահանջում: Սա, առանց չափազանցության, ամենօրյա սխրանք է, որ առասպելն իրականություն է դարձնում:
Չմոռանանք, անշուշտ, նաև պոլսահայ համայնքն ու հավատավոր ընթերցողներին, որոնց թիվն, ավա՜ղ, օրեցօր նվազում է: Իր փառքի օրերի 15 հազար բաժանորդներից այսօր ընդամենը 1500-ն են մնացել, որոնք սակայն չեն պատկերացնում իրենց կյանքն ու առօրյան առանց «Ժամանակի»: Երիցս իրավացի է թերթի խմբագիր Սևան Տեյիրմենճյանը, երբ գրում է. «Հայերեն թերթ չկարդացողները չեն գիտակցիր նոյնիսկ, թէ հայ թերթը իրենց պատիւն է, որ կը փրկէ պատմութեան ատեանին առջև»:
Ինչ խոսք, ժամանակի զորեղ մարտահրավերներին մի կերպ են դիմանում նույնիսկ պետական աջակցություն վայելող պարբերականներն աշխարհի շատուշատ երկրներում: «Ժամանակի» պարագայում ավելի քան լիահույս ենք, որ հարյուրամյա հարուստ փորձը, լրագրողների անմնացորդ նվիրվածությունն ու պոլսահայ համայնքի ընթերցասեր ոգին լավագույն երաշխիքներն են օրաթերթի երկրորդ դարադարձի գալստյան:
Լևոն Լաճիկյան
===Իմ Պոլիսը. Սևան Տէյիրմէնճեան «Իմ Պոլիսը» շարքի այս թողարկման հերոսը պոլսահայ գրականագետ, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Սևան Տէյիրմէնճեանն է: Մենք Պոլսում այցելեցինք նրա աշխատասենյակը՝ աշխարհ, որ շրջապատված է հայկական շնչով ու երաժշտությամբ:
===
What Kind of Turkey Does Armenia Need? | Ինչպիսի՞ Թուրքիա է պետք Հայաստանին «Իմ Պոլիսը» շարքի այս թողարկման հերոսը պոլսահայ գրականագետ, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Սևան Տէյիրմէնճեանն է: Մենք Պոլսում այցելեցինք նրա աշխատասենյակը՝ աշխարհ, որ շրջապատված է հայկական շնչով ու երաժշտությամբ:
No comments:
Post a Comment